«Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները համատեղ իրականացնում են «Տղաների անձնային որակների կատարելագործման ճամբար» նախագիծը, որը տեղի կունենա 2015 թվականի հունիսի 27-ից հուլիսի 3-ը ընկած ժամանակահատվածում: Ճամբարը նախատեսված է 14-17 տարեկ
Երիտասարդներ հանուն ապագայի
«Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2012թ. հունիս ամսին; Կազմակերպության հիմնադիրներն իրենց առջև նպատակ են դրել՝
• ապահովել հայ դեռահասների և երիտասարդների իրազեկվածությունը իրենց
ապագայի եւ հնարավորությունների մասին,
• պայքարել երիտասարդության շրջանում հասարակական խնդիրների հանդեպ
անտարբերության դեմ,
• նպաստել երիտասարդների՝ հասարակական գործընթացներում
ներգրավվածության մակարդակի բարձրացմանը,
• նպաստել ՀՀ-ում երիտասարդության շրջանում մարդու իրավունքների և
ժողովրդավարության սկզբունքների տարածմանը երիտասարդության
շրջանում,
• օժանդակել մարդու իրավունքների պաշտպանության գաղափարի
տարածմանը,
• միավորել հայ երիտասարդությանը հայրենասիրության, ազատության եւ
ժողովրդավարության գաղափարների շուրջ,
• ապահովել կապը արտասահմանում գործող նմանատիպ երիտասարդական
կազմակերպությունների հետ:
«Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության ստեղծման առաջին իսկ օրվանից նպատակ է դրվել իրականցնել գործունեություն, որը իրապես կնպաստի մեր երկրի երիտասարդների զարգացմանը, նրանց հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Մեր կողմից, ինչպես արդեն կայացած այնպես էլ ապագայում նախատեսվող բոլոր ծրագրերը նպատակաուղղված են հենց այս հարցերի կարգավորմանը: Կազմակերպության գործունեության դաշտը չի սահմանափակվում միայն Երևանով: Մեր նպատակն է հնարավորինս մեծ քանակությամբ երիտասարդների ընդգրկել ինչպես ՀՀ այնպես էլ ԼՂՀ տարածքներից:
Email:
Past trainings
Saturday, June 27, 2015 - 00:15 to Friday, July 3, 2015 - 00:15