The Summer School is organised by the Centre for Media Pluralism and Media Freedom (CMPF) at the Robert Schuman Centre for Advanced Studies of the
Ես եմ ՄԵԴԻԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի բուհերում սովորող ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու «Ես եմ մեդիան» խորագրով մրցույթին, որն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:
Մասնակցելու համար անհրաժեշտ է նշված էլ. փոստի հասցեին ուղարկել նյութեր հետեւյալ թեմաներից մեկով.
Ի՞նչ կփոխեի ես հայաստանյան մեդիայում
Լրագրողը եւ հասարակությունը
Ի՞նչ կարծրատիպեր է ստեղծում մեդիան
Ինչու՞ եմ/չեմ վստահում լրատվամիջոցներին
Ես եմ մեդիան
Նյութերը կարող են լինել հետեւյալ ձեւաչափերով
էսսե/անձնական պատմություն (մինչեւ 3 էջ)
Վերլուծական աշխատանք (մինչեւ 5 էջ)
Լուսանկար կամ ֆոտոպատմություն
Տեսանյութ
Մուլտիմեդիա նյութ
Արդյունքները կամփոփվեն, եւ մրցանակակիրները հայտնի կլինեն հունիսի սկզբին: Մանրամասների համար զանգահարել Լուսինե Գրիգորյանին՝ 010 583620 համարով (ներքին համարը՝ 110):
Ինֆորմացիան այսօր ամեն քայլափոխին է՝ փողոցում տեղադրված վահանակներին ու էկրաններին, պատերին փակված հայտարարություններում, ավանդական եւ նոր մեդիայի բոլոր ալիքներում… Այսօր մեդիա են այն բոլոր միջոցները, որոնք տեղեկություն են փոխանցում հասարակությանը. 21-րդ դարում մեդիան նաեւ մարդիկ են, ովքեր կարող են ստեղծել ու տարածել տեղեկություններ:
«Ես եմ մեդիան» մրցույթի նպատակն է ուսանողներին առիթ տալ մտածելու իրենց շրջապատող մեդիայի, դրա ազդեցության ու դերի մասին, ներկայացնելու անձնական պատմություններ այն մասին, թե ինչպես է մեդիան օգնել է կամ հակառակը` մոլորության մեջ է գցել իրենց, բարձրաձայնելու, թե ինչպիսին կուզեին տեսնել լրատվությունն ու լրատվամիջոցները: