Armenia Model European Union 2016 is a youth project aiming to increase the knowledge of participants about the interrelations of national and Euro
Մեդիագրագիտության դասընթաց գրադարանավարների համար
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) հրավիրում է գրադարանների աշխատակիցներին՝ մասնակցելու մեդիագրագիտության դասավանդման վերապատրաստման դասընթացին: Մեդիագրագիտությունը տեղեկությունները վերլուծելու, մեդիայի աշխատանքը հասկանալու, մեդիայից օգտվելու հմտությունն է, որ օգնում է ավելի գրագետ մեդիա սպառող լինել ու կողմնորոշվել ինֆորմացիոն հոսքերում:
Մեդիագրագիտությունը կարող է դառնալ գրադարանային միջոցառումների ու ծրագրերի կարեւոր բաղադրիչ: Դասընթացի մասնակիցները կծանոթանան մեդիայի աշխատանքի սկզբունքներին, էթիկական ու օրենսդրական կարգավորումներին, ձեռք բերեն տեղեկատվական մանիպուլյացիաները տարբերելու, տեղեկությունը քննադատաբար վերլուծելու հմտություններ, ինչպես նաեւ կտեղեկանան այս ամենի դասավանդման մեթոդաբանությանը՝ հետագայում իրենց հաստատություններում մեդիագրագիտության դասընթացներ իրականացնելու համար:
Դասընթացին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),
բ) համառոտ բացատրություն, թե ինչու եք հետաքրքրված թեմայով, ինչպես կկիրառեք գիտելիքը գրադարանում (մինչեւ 300 բառ):
Անհրաժեշտ է փաստաթղթերն ուղարկել նշված էլ. փոստի հասցեին: